Հունիսի 17-ին «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ արած և դրա համար 4–ամսյա ազատազրկման դատապարտված ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ նոյեմբերի 1-ին ազատ է արձակվել, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին բացատրել է իր արարքի դրդապատճառները։
«Համենայնդեպս, կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»,– ասել է Սամվելյանը։
Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն համարժեք չարձագանքեց «Հարսնաքարի» դեպքին, որի հետևանքով մահացավ ռազմաբժիշկ Վահե Ավետյանը:
Հարցին ինչ պետք է աներ ՊՆ-ն, փոխգնդապետը պատասխանել է.
«Էդ դեպքից մի երկու ամիս առաջ, երբ որ քաղմասում մեկը գեներալի հետ վատ էր խոսացել, մտան սաղ քաղմասը գրավեցին։ Թող գնային՝ «Հարսնաքարն» էլ գրավեին»։
Վարդան Սամվելյանը նաև նշել է, որ իրեն ազատել են աշխատանքից Պաշտպանության նախարարությունից: