Home / Հայաստան / Բրիտանացի գործարարները Հայաստանում հնարավոր համագործակցության հարցեր կքննարկեն

Բրիտանացի գործարարները Հայաստանում հնարավոր համագործակցության հարցեր կքննարկեն

Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին: Այս մասին հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Այցի կազմակերպիչներն են Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզ» կազմակերպությունը՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

«Բրիտանական դեսպանատունը իր առաջնայնությունն է համարում հայ-բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը, ուստի մենք ողջունում և աջակցում ենք նման ցանկացած նախաձեռնության», – ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը:

 

Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր: