Home / Հայաստան / Ոստիկանությունը չի կարող միջամտել սփյուռքահայ գործարարի իրավունքների վերականգմանը

Ոստիկանությունը չի կարող միջամտել սփյուռքահայ գործարարի իրավունքների վերականգմանը

Ոստիկանությունը չի կարող միջամտել Էդմոնդ Խուդյանին պատկանող ընկերության «թալանի» հետ կապված գործի քննությանը, քանի որ դա գտնվում է ՊԵԿ նախաքննական վարույթում, և  ոստիկանությունն այդ գործի նկատմամբ որևէ լիազորություն չունի: Խուդյանի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նրան գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Նամակագրի դժգոհությունը «Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցված քրեական գործի» վերաբերյալ, մեղմ ասած, տեղին չէ: Ավելին, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի  178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի քննությունը կատարվում է քրեադատավարական բոլոր նորմերին համապատասխան ու դեռևս ընթացքի մեջ է», – գրված է նամակում:

Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը ոստիականպետ Վլադիմիր Գասպարյանին ուղղած նամակում հայտնել էր.

«Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերըՑավում եմ որ ոստիկանության բարփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում»: