Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Բաքվում հանդիպել հայերի հետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է Բաքվում հանդիպել հայերի հետ

Րաֆֆի Հովհանիսյանը Բաքվում է, որպեսզի փորձի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Հովհաննիսյանը ասել է այսօր՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեայի նիստին:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունեն ինքնորոշման իրավունք, և ես հույս ունեմ, որ մենք կարող ենք խաղաղություն կնքել և վերականգնել հարաբերությունները, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը հասկանան, որ պատասխանատվութուն են կրում ամբողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ինքնության մասին խոսելու իրավունք, և պետք է հարգել այն, ինչպես նաև կողմերի մշակութային ժառանկությունը: Իսկ կողմերի՝ միմյանց ուղղված սուր քննադատությունները և մեղադրանքները չեն նպաստում խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

«Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի և 400 հազար հայ փախստականների խնդիրը: Նրանք բոլորը իրավունք ունեն վերադառնալ իրենց  տները, ադրբեջանցիները պետք է վերադառանան Լեռնային Ղարաբաղ, հայերը՝ Թուքիա: Ես այստեղ եմ, որպեսզի հակամարտության լուծման ուղի փնտրեմ: Սա իմ առաջին այցն է Բաքու, ես հույս ունեմ այցելել Բաքում գոյություն ունեցող եկեղեցի և հանդիել այն քիչ հայերին, ովքեր շարունակում են ապրել Բաքվում»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: