Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում, գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն առանց որևէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից: Ըստ թերթի աղբյուրների՝ պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել և ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք չստացած 4 ամսվա աշխատավարձը:
«Ժողովուրդը» գրում է, որ մեկնաբանություն ստանալու համար զանգահարել է Նաիրա Մարտիրոսյանին, սակայն փոխարենը թղթակցին մի տղամարդ է պատասխանել, ով տեղեկացրել է, թե Մարտիրոսյանը վարորդի հետ տեղ է գնացել և ինքը չգիտի, թե երբ կգա: