Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 54-ամյա Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 56-ամյա Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից:
Ինչպես հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն: