Նոյեմբերի 22-ին Արմավիրի Նոր Արտագերս համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման պատճառը եղել է դասարաններում տեղադրված վառարաններում լիցքավորված դիզելային վառելիքը: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12.30-ի սահմաններում, գյուղի դպրոցի 7 ուսուցչուհիներ, դպրոցի հավաքարարը և 17 աշակերտներ թունավորվել էին վառելիքի հոտից և գյուղի բուժկետում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: