Նոյեմբերի 28-ին Երևանում տեղի է ունենալու ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բացման արարողությունը, մրցաշարին մասնակցելու է 620 մարզիկներ 68 երկներից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանն ասել է, որ Հայաստանում մրցաշարի անցկացման ամենամեծ կարևորությունն այն է, որ մասնակիցները կճանաչեն Հայաստանը և վերադառնալով իրենց երկրներում կպատմեն հայաստանյան հյուրընկալության մասին:
«2009 թվականին Երևանում առաջին անգամ անցկացված ԱԻԲԱ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության ունեցած հաջողությունն էր հիմք հանդիսացել, որ ԱԻԲԻ-ն երկրորդ անգամ վստահի մեզ»,- ասել է Մուրադյանը:
Մրցաշարին մասնակցելու է նաև 12-հոգանոց պատվիրակություն Ադրեբջանից: Ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն ասել է, որ ամեն ինչ արվել է՝ ադրբեջանցի մարզիկների ապահովությունը երաշխավորելու համար:
«Իրենց շենքը, սնվելու տեղը, մարզումներ անելու դահլիճն այլ տեղ է՝ առանձնացված այլ պատվիրակություններից: Համապատասխան մարմիներն են զբաղվելու նրանց տեղի գաղտնիության ապահովմամբ», – ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ Բաքվում առաջնության ժամանակ 2 հայ մարզիկ ունեցող Ռուսաստանի պատվիրակությանը ևս առանձին պայմաններում էր ապրել ու մարզվել: