Home / Հայաստան / «Աշխատում էր քրդական և հայկական հարցերի լուծման համար». ինչո՞ւ են սպանել Թուրքիայի նախագահին

«Աշխատում էր քրդական և հայկական հարցերի լուծման համար». ինչո՞ւ են սպանել Թուրքիայի նախագահին

Թուրքիայի հանրությունը շարունակում է քննարկել 1993 թվականի վախճանված երկրի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի առեղծվածային մահը: Համաձայն 93-ին հայտարարված պաշտոնական վարկածի նախագահը մահացել էր կատվածից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոյեմբերին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի Դատական բժշկության խորհրդի (ATK) փորձագետներն արտաշիրիմում անելուց հետո Օզալի աճյունի մնացորդներում թույնի հետքեր են գտել: Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ATK-ում իրենց աղբյուրներին, հայտնում էին, որ Օզալին թունավորել են ստրիխնին-կերատինով: Այժմ թուրքական մամուլը նշում է, որ մասնագետները Օզալի աճյունի ուսումնասիրության ժամանակ մնացորդներում ռադիոակտիվ տարր՝ պոլոնիում են գտել: Կան ենթադրություններ, որ այն թուլացրել է նրա օրգանիզմը, իսկ վերջում մահը վրա է հասել ԴԴՏ (դիքլորո դիֆենոլ տրիքլորոէթան) թույնից, որը օգտագործում են միջատների դեմ և որը 1980-ին արգելվել է Թուրքիայում:

Today’s Zaman պարբերականի կայքը զրուցել է Օզալի մտերիմների և գործընկերների հետ: Վերջիններս ընդգծում են, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես են կարողացել Օզալի կերակուրի մեջ թույն ավելացնել այն ժամանակ, երբ նա շրջապատված է եղել ավնտագության բազամաթիվ աշխատակիցներով:

Նախկին նախարար Սաիդ Յազիչիօղլուն նշում է, որ Օզալի համար հատուկ կերակուր էր պատրաստվում և այդ գործընթացը վերահսկվում էր իր թիկնապահների և մասնագետների կողմից: Յազիչիօղլուի խոսքով՝ Օզալին սպանել են Թուրքիայի համար ճակատագրական ժամանակահատվածում:

Ինչպես նշում է Today’s Zaman-ը, երկրում շատ են խոսում այն մասին, որ Օզալը, ով հայտնի է որպես մի շարք բարեփոխումների հեղինակ, 1993-ին աշխատում էր քրդական և հայկական հարցերի լուծման ուղղությամբ, և նրան սպանել են այդ երկու խնդիրները վրա աշխատելու պատճառով:

Օզալի մոտ ընկերը՝ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Էկրեմ Պակդեմիրլին, նշել է, որ Օզալի խոհարարը և տան կառավարիչը նրա մահվանից 10 օր անց հեռացել են Թուրքիայից և հաստատվել են, համապատասխանաբար, Կանադայում և Շվեիդայում:

«Հիմա դժվար չէ նրանց գտնել և վերադարձնել Թուրքիա հարցաքննելու նպատակով: Կարծում եմ՝ դատախազները, որոնք այժմ զբաղվում են այս գործով կմտածեն դրա մասին», – ասել է Պակդեմիրլին:

Օզալի գլխավոր խորհրդականը՝ այժմ թոշակի անցած զինվորական դատավոր Արիֆ Յուքսելը պատմել է, որ Թուրքիայի նախագահը հիվանդացել էր Ադրբեջան մեկնելուց երկու շաբաթ առաջ: Յուքսելը խնդրել է Օզալին հետաձգել այցը, և վերջինս համաձայնել է: Սակայն դրանից հետո Օզալի կինը՝ Սեմրան, ասել է Յուքսելին, որ նախագահը մտափոխվել է և, այնուամենայնիվ, մեկնելու է Ադրեբջան:

Ադրբեջանից Թուրքիա վերադառնալուց մի քնաի օր անց Օզալը մահցել է: Յուքսելը կոչ է արել քննիչներին պարզել, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում այցի ընթացքում:

Յուքսելի կարծիքով՝ պատահական չի եղել նաև գեներալ Էշրեֆ Բիթլիսի մահը, ով 1993 թվականի սկզբին մահացել է ավտովթարից: Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Օզալը չի հավատացել, որ Բիթլիսը մահացել է պատահականորեն: Գեներալը զբաղվում էր բանակի բարձրաստիճան զինվորականների և Քրդական Բանվորական Կուսակցության ներկայացուցիչների միջև կապերի բացահայտմամբ, ինչն էլ կարող էր սպանության հանգեցնել:

Նշենք, որ դեռևս 1996 թվականին Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Օզալին թունավորել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, քանի որ նա պայմանավորվածություններ էր ձեռք բերել քուրդ անջատողականների ղեկավարների հետ՝ հակամարտությունը լուծելու շուրջ:

Սեմրա Օզալը պահանջել էր հետաքննություն անցկացնել, սակայն պետական այրերը հրաժարվել էին դա անել:

Այս տարվա սեպտեմբերին արտաշիրիմում անցկացնելու որոշումը կայացվել էր Թուրքիայի դատախազության կողմից այն բանից հետո, երբ հուլիսին նախագահ Աբդուլա Գյուլին կից Պետական վերահսկողական մարմինը զեկույց էր պատրաստել, որում ենթադրություն կար, թե Թուրգութ Օզալին թունավորել են կենդանության ժամանակ: Խնդրի վերաբերյալ այժմ հետաքննություն է անցկացվում: