Նոյեմբերի 25-ին, ժամը 12.35-ին, Բագրատաշեն գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետին հարակից թաղամասի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել և ներսում մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տնակում հայտնաբերել է Կորյուն Թադևոսյանի կիսաայրված դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: