Home / Հայաստան / Եղանակի կանխատեսումը դեկտեմբերի համար ՝ ըստ մարզերի

Եղանակի կանխատեսումը դեկտեմբերի համար ՝ ըստ մարզերի

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2012թ. դեկտեմբերի համար եղանակի կանխատեսումը՝ ըստ մարզերի.

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10…+120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -8…-100C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-140C, միջին բացարձակ առավելագույնը` 10…110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3…-60C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +4…+60C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -15…-200C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15…-210C, միջին բացարձակ առավելագույնը` 4…80C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

 

 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +7…120C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-150C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-200C, միջին բացարձակ առավելագույնըª 11…120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:(նորման` 19…20 մմ ):

 Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+40C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+140C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-100C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնըª -9…-120C, միջին բացարձակ առավելագույնը` 14…170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21…23 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում սպասվում է 0…+20C, լեռնային շրջաններում` -2…-40C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +11…+130C, լեռնային շրջաններում` +5…+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -7…-90C, լեռնային շրջաններում` -10…-150C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -12…-130C, լեռնային շրջաններում` -17…-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում 10…110C, լեռնային շրջաններում` 5…60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +5…60C, լեռնային շրջաններում` -1…+10C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10…150C, լեռնային շրջաններում` +7…+90C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -4…-60C, լեռնային շրջաններում` -7…-120C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6…-100C, լեռնային շրջաններում -15…-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 15…190C, լեռնային շրջաններումª 11…140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15…27 մմ, լեռնային շրջաններում 19…54 մմ ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը 1 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +10…+120C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-120C, բարձրադիր մասերում մինչև -7…-90C(դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-130C, միջին բացարձակ առավելագույնը` 10…110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: