Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը` WWF-Հայաստանը, Բնապահպանության նախարարությանը նամակ է ուղղել՝ կոչ անելով չեղյալ համարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը: Հիշեցնենք, որ օրերս անցկացված մրցույթում հաղթել և պաշտոնը ստանձնել է Գաբրիել Պողոսյանը, ով նախկինում եղել է Արտաշատի ավագանու անդամ և չունի բարձրագույն կրթություն, ինչը պարտադրվում է օրենքով:
«Մենք կոչ ենք անում ՀՀ բնապահպանության նախարարությանը չեղյալ համարել մրցույթը և նորից հայտարարել այն, քանզի այդ մրցույթի արդյունքները չեն համապատասխանում պետական ոչ առևտրային կազմակերպության օրենքին: Մենք կհայտարարենք մեր դիրքորոշումը և, իհարկե, կձեռնարկենք բոլոր միջոցները հարցի արդար լուծման համար»,- գրված է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի նամակում:
Նշենք, որ Գաբրիել Պողոսյանը Արտաշատում հայտնի է Նոնո մականունով: Աշտաշատի բնակիչների խոսքով՝ նա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ընկերն է և հայտնի է որպես որսագող Նոնո: