Տաջիկստանում գործող 6 ինտերնետ պրովայդերները և 6 բջջային օպերատորները երեկ արգելափակել են այցելուների մուտքը Facebook սոցցանց: Այս արգելքը դրվել է Կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովի գրավոր հրանագով:
«Ինձ դիմել են բազում քաղաքացիներ, ովքեր խնդրում էին փակել այդ facebook-ը, քանի որ այն զրպարտության աղբյուր է: Դրա մեջ ինչ-որ անհասկանալի մարդիկ վիրավորանքներ են գրում մեր պետության մասին: Հավանաբար, դրա համար մեծ գումարներ են ստանում»,- որոշումը հիմնավորելուվ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Զուխուրովը:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Տաջիկստանի կառավարությունը փորձում է արգելափակել իր քաղաքացիների մուտքը հայտնի սոցցանց: Առաջին նման փորձը կատարվել է մարտի 3-ին, սակայն մարտի 9-ին՝ լրագորղների հետ նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպումից առաջ, մուտքը ցանց վերականգնվել է:
Socialbakers-ի տվյալներով՝ Տաջիկստանում կա Facebook-ի 41 հազար օգտատեր: