Home / Հայաստան / ՀՅԴ-ն դե՞մ է Գագիկ Ծառուկյանի թեկնածությանը

ՀՅԴ-ն դե՞մ է Գագիկ Ծառուկյանի թեկնածությանը

ՀՅԴ-ն դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա։

Թերթի տեղեկություններով՝ դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, և իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին։

«Ինչո՞ւ է ՀՅԴ-ն դեմ, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը» հարցը թերթի թղթակիցը ուղղել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին:

«Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, և չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա։ Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, և անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել։ Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները», – ասել է Մինասյանը։