Հայ-թուրքական բանակցությունները տևական ժամանակ վերսկսվել են, պարզապես այժմ դրանք ընթանում են միջնորդավորված կերպով՝ գաղտնի։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Թերթը նշում է, որ բանակացությունների միջնորդ կողմը Շվեյցարիան է, որն ԱՄՆ հովանավորությամբ ամեն գնով փորձում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները և «վառ պահել կրակը»։
«Քանի որ գերտերությունները հասկացել են՝ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, Շվեյցարիայում զուգահեռ քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև՝ ԼՂ–ում խաղաղապահներ տեղակայելու և համատեղ խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին», – գրում է թերթը։
ՀՀ արտգործնախարարությունից, սակայն, թերթին փոխանցել են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև որևիցե ձևաչափով բանակցություններ չեն ընթանում: