Home / Հայաստան / Ոստիկանները պարզել են՝ ով է 22 տարի առաջ գողացել գյումրեցու «Մոսկվիչի» անվադողերը

Ոստիկանները պարզել են՝ ով է 22 տարի առաջ գողացել գյումրեցու «Մոսկվիչի» անվադողերը

Շուրջ 22 տարի առաջ՝ 1990թ. հոկտեմբերի 20-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին և դիմապակին մաքրող սարքերը:

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ գողությունը կատարել է 67-ամյա Սամվել Տ.-ն: