Աբովյան 5/5 հասցեում գտնվող «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող կիսակառույց շենքի հետևի մասը նախնական նախագծով պետք է ունենար 18 հարկ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, սակայն, որ քաղաքապետարանն առաջարկել է հրաժարվել նման բարձրության շենք կառուցելուց՝ հաշվի առնելով կենտրոնի նոր չափորոշիչները:
Երևանի գլխավոր ճարտարապետը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե նախագիծը պետք է փոփոխվի, որից հետո այն կներկայացվի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը։
«Մուլտի գրուպ» կոնցերնի պատասխանատու Սեդրակ Առուստամյանը թերթի հետ զրույցում այդ առնչությամբ ասել է. «Շենքի նախագիծ դեռ չկա։ Այն քննարկվում է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի հետ։ Այդ քննարկումներից հետո նոր մենք նախագիծը կներկայացնենք քաղաքաշինական խորհրդին»:
«Թե երբ կավարտվեն քննարկումները, Առուստամյանը հստակ չկարողացավ ասել։ Ասել է թե՝ Նարեկ Սարգսյանի խոսքը ոչինչ չարժե»,– նշում է թերթը։