Հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ին և կավարտվեն 2013 թվականի հունվարի 13-ին: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Առաջին դասարանցիների արձակուրդն ավելի երկար կտևի՝ մինչև հունվարի 27-ը: ՀՀ կառավարությունը դեռևս չի որոշել Ամանորի ոչ աշխատանքային օրերը: