ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին: Այս մասին երեկ Երևանում հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Վերջինս նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերություններն ակտիվ կերպով զարգանում են: Ռիժկովը դրա ապացույցն է համարել այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաճախ է լինում Մոսկվայում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք տարվա սկզբին Երևան կայցելի:
Պուտինի հնարավոր այցի հստակ ժամկետները Ռիժկովը չի նշել: