Իշխանական վերնախավում բիզնեսի որոշ ոլորտների վերաբաժանում է սկսվել, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Մասնավորապես, ըստ թերթի, այսուհետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանից բացի, քաղցրավենիք ներկրելու է մեկ այլ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը (մականունը Քլոս)։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրի՝ Սերժ Սարգսյանի գիտությամբ և ցուցումով ՊԵԿ-ը մինչ այդ բավական երկար ժամանակ ստուգումներ է անցկացրել Համբարձումյանի «Սլավ գրուպ» և «Դերժավա-Ս» ընկերություններում, որպեսզի ավելի հեշտ լինի բիզնեսի հանձնումը։ Երբ Արկադի Համբարձումյանը փորձել է տեղեկանալ պատճառների մասին, ասվել է, որ կատարվածի մեջ խառն է նաև նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի մատը, որը ևս իր շահն ունի այդտեղ. Արսենյանի այս բիզնեսում նա ևս մասնաբաժին ունի։
Արկադի Համբարձումյանը, սակայն, թերթի հարցին ի պատասխան՝ հերքել է այս լուրերը՝ հավելելով. «Տենց նմա՞ն եմ էն տղուն, որ ինձ չթողեն, որ բան ներկրեմ»: