Home / Հայաստան / Քայլերթ Վանաձորում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը

Քայլերթ Վանաձորում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը

Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազամկերպությունն այդ կապակցությամբ քայլերթ էր կազմակերպել Վանաձոր քաղաքում:

Այն սկիզբ է առել «Հայք» հրապարակից և շարունակվել մինչև թատրոնի շենքը: Ինչպես նշված է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ, բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱՄՆ ԽԿ կամավորներ և ուսանողներ միացել են քայլերթին: Մասնակիցները քալերթի սկզբնամասում տանում էին ՁԻԱՀ-ի նշանը`  պատրաստված կարմիր փուչիկներից, ինչպես նաև պաստառներ` համապատասխան կոչերով: Թատրոնի բակում կամավորները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ անվճար տեղեկատվական նյութեր բաժանեցին անցորդներին: