Դեկտեմբերի 4-ին ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մեկնելու է Բրյուսել: Ծառուկյանը գլխավորելու է կուսակցության խորհրդարանական պատվիրակությունը դեկտեմբերի 4-ից 6-ը կայանալիք աշխատանքային այցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ԲՀԿ լրատվական ծառայությունը, նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ:
«Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի, ԲՀԿ նախագահը կունենա նաև առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ: Այցի ավարտին ‹‹Բարգավաճ Հայաստան›› կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: