Դեկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկած London Chess Classic շախմատային մրցաշարում առայժմ չափազանց անհաջող է հանդես գալիս հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Շաբաթ օրը կայացած առաջին տուրում Արոնյանը սպիտակներով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկառու Նակամուրային, իսկ երեկ՝ երկրորդ տուրում, սևերով իր պարտիան տանուլ է տվել նորվեգացի Մագնուս Կառլսենին:
Երկու տուրերից հետո առաջատարներն են Մագնուս Կառլսենը և Վլադիմիր Կրամնիկը, ովքեր 2-ական միավոր են վաստակել:
Դեկտեմբեր 1, 1-ին տուր
Լյուք Մաքշեյն (Անգլիա) – Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) 0:1
Լևոն Արոնյան (Հայաստան) – Հիկառու Նակամուրա (ԱՄՆ) 0:1
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Յուդիթ Պոլգար (Հունգարիա)
Գավեյն Ջոնս (Անգլիա) – Մայքլ Ադամս (Անգլիա) 0:1
Դեկտեմբեր 2, 2-րդ տուր
Յուդիթ Պոլգար (Հունգարիա) – Գավեյն Ջոնս (Անգլիա) ½:½
Հիկառու Նակամուրա (ԱՄՆ) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 0:1
Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) – Լևոն Արոնյան (Հայաստան) 1:0
Վիշի Անանդ (Հնդկաստան) – Լյուք Մաքշեյն (Անգլիա) ½:½
Մրցաշարային աղյուսակ
1-2. Կրամնիկ, Կառլսեն – 6 միավոր
3-4. Ադամս, Նակամուրա – 3 միավոր
5-8. Մաքշեյն, Անանդ, Ջոնս, Պոլգար – 1 միավոր
9. Արոնյան – 0
Հ.Գ. Մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: