Home / Հայաստան / Երիտասարդը արդուկով վառել է կնոջ ձախ կուրծքը. ոստիկանությունը հետաքննում է դեպքը

Երիտասարդը արդուկով վառել է կնոջ ձախ կուրծքը. ոստիկանությունը հետաքննում է դեպքը

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, 35-ամյա մի կին ոստիկանություն է դիմել ու խնդրել իրեն օգնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի հաղորդմամբ, նա հայտնել է, թե նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իրեն ծանոթ մի երիտասարդ դանակով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, նաև դեմքին, որի պատճառով կոտրվել է իր ատամը։ Այնուհետև երիտասարդը տաք արդուկով այրել է կնոջ ձախ կրծքի մի հատվածը ու պատճառել մարմնական վնասվածքներ։

Թերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձել է տեղեկանալ՝ արդյոք հայտնաբերվել է երիտասարդը, սակայն պատասխան է ստացել, որ դեռևս հետաքննություն է կատարվում: