Home / Տեսանյութեր / Հանուն հավասար հնարավորությունների. Լրագրողների ֆուտզալի մրցաշարը մեկնարկեց (ՖՈՏՈ)

Հանուն հավասար հնարավորությունների. Լրագրողների ֆուտզալի մրցաշարը մեկնարկեց (ՖՈՏՈ)

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, «Միկա» մարզական համալիրում մեկնարկեց «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 6-րդ մրցաշարը:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

 

Նշենք, որ մրցաշարի առաջին օրն անակնկալներ չգրանցվեցին: Հանդիպումները հիմնականում ավարտվեցին խոշոր հաշիվներով, գրանցվեց միայն մեկ մարտական ոչ-ոքի՝ Մարզաշխարհ  – ilur.am թիմերի խաղում: Ամենախոշոր հաշիվը գրանցվեց Epress.am – Mocak.am թիմերի խաղում: Վերջին երկու առաջնությունների հաղթողը՝ Epress.am-ը, 10 անպատասխան գնդակ ուղարկեց մրցաշարի նորեկի դարպասը:

Մրցաշարային աղյուսակ.

A խումբ

Mamul.am  – starsbayart.com – 6:1

Մարզաշխարհ   – ilur.am – 6:6

1. Mamul.am – 3

2. ilur.am – 1

3. Մարզաշխարհ – 1

4. Starsbyart.com – 0

B խումբ

Epress.am – Mocak.am – 10:0

Mediamax.am – Emedia.am – 6:0

1. Epress.am – 3

2. Mediamax.am – 3

3. Emedia.am – 0

4. Mocak.am – 0

C խումբ

Արևածաղիկ  –   4-րդ իշխանություն – 2:5

News.am – Xsport.am – 8:1

1. News.am – 3

2. Չորրորդ իշխանություն – 3

3. Արևածաղիկ – 0

4. Xsport.am – 0

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարի մշտական աջակիցն է«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: