Երևանում ուշ երեկոյան տրանսպորտ չի աշխատում անգամ այն ավտոբուսային երթուղիներում, որոնք սպասարկում է Երևանի քաղաքապետարանը: Այս մասին «Սիրուն չի, Տարոն ջան» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որն այս ամենը պարզվել է թերթի թղթակցի դիտարկումների արդյունքում:
«Սա հատկապես տարօրինակ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջերս արած հայտարարության ֆոնին, ըստ որի՝ մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում, և տրանսպորտային երթուղիները սպասարկող ընկերությունները պարտավոր են սպասարկել նաև ուշ ժամերին: Տեսնես՝ այդ ո՞ւմ նկատի ուներ Երևանի քաղաքապետը»», – գրում է «ՀԺ»-ն: