Home / Հայաստան / ԱԺ-ն ընդունեց 2013-ի բյուջեն

ԱԺ-ն ընդունեց 2013-ի բյուջեն

Այսօր Ազգային ժողովն ընդունել է ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բյուջեի օգտին քվեարկել է 77 պատգամավոր, 37-ը դեմ են եղել նախագծին:

Նշենք, որ բյուջեի շուրջ քննարկումների ընթացքում նախագիծը քննադատության են արժանացրել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» պատգամավորները, բյուջեին կողմ են եղել ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:

Այսօր քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ «այս բյուջեին չի կարելի այս տեսքով քվեարկել»:

ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունը որևէ կերպ բնակչության համար առաջընթաց չապահովող բյուջեին դեմ է քվեարկելու:

Նշենք, որ բյուջեի նախագծին կողմ է քվեարկել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: