Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել սենատորներ Պատրիկ Լիհիին և Լինդսի Գրեմին, որում կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, այդ թվում՝ զրկել Ադրբեջանին Միջազգային ռազմական կրթության և ուսուցման համակարգի (IMET) ֆինանսավորումից:
Ինչպես հաղորդում է Contact.az-ը, նման կոչով հանդես գալու համար հիմք է հանդիսացել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և ազատ արձակումը:
Շիֆը համոզմունքն է հայտնել, որ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում արած ներդրումները կարելի է ձախողված համարել, քանի որ դրանք չեն նպաստել ոչ տարածաշրջանում կայունության հաստատմանը, ոչ ժողովրդավարական արժեքների տարածմանը: