Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Խրիստենկոն Սարգսյանին ներկայացրել է Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության հնարավոր ձևաչափերը: