Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգայում հայտնի են փլեյ-օֆի մասնակիցները. Մխիթարյանի թիմը խմբում երկրորդն է

Չեմպիոնների Լիգայում հայտնի են փլեյ-օֆի մասնակիցները. Մխիթարյանի թիմը խմբում երկրորդն է

Չեմպիոնների Լիգայի 2012 թվականի ծրագիրն ավարտվեց, հայտնի են բոլոր 16 թիմերը, որոնք փետրվարին կշարունակեն պայքարը գավաթի համար:

Դեկտեմբերի 5-ի հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին, հիմնականում հաղթեցին նրանք, ում այդ հաղթանակը ավելի շատ էր պետք:

E խմբում չարդարացան Լոնդոնի «Չելսիի» հույսերը: Թիմը 6:1 խոշոր հաշվով սեփական հարկի տակ հաղթեց դանիական «Նորդշյելանդին», սակայն Դոնեցկում «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, չկարողացավ պարտության մատնել Թուրինի «Յուվենթուսին»: Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը միայն այդ պարագայում կարող էր պայքարը շարունակել, սակայն «Յուվեն» մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինական ակումբին: Միակ գնդակը սեփական դարպասը երկրորդ խաղակեսում ուղարկեցին դաշտի տերերը, ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կուչերը: Այսպիսով, իտալացիները խմբում առաջին տեղը զբաղեցրեցին, իսկ «Շախտյորը» փլեյ-օֆ դուրս եկավ երկրորդ տեղից:

Որոշակի ինտրիգ կար նաև G խմբում, որտեղ պորտուգալական «Բենֆիկան» ձգտում էր հաղթանակ տոնել Բարսելոնայում: Չնայած կատալոնացիները խաղում էին կիսապահեստային կազմով, իսկ Լիոնել Մեսսին խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ կեսին, «Բենֆիկան» չկարողացավ գրավել մրցակցի դարպասը՝ հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքիով: Ուղեգրի համար պայքարում «Բենֆիկայի» հիմնական մրցակիցը՝ «Սելտիկը», սեփական հարկի տակ հաղթեց «Սպարտակին» և շրջանցեց պորտուգալական ակումբին:

Նշենք, որ 85-րդ րոպեին Մեսսին բախվես «Բենֆիկայի» դարպասապահ Արտուրի հետ և վնասեց ծունկը: Ինչպես խաղից հետո նշել է «Բարսելոնայի» մարզիչ Տիտո Վիլանովան, Մեսսի վիճակի մասին բժիշկները կկարողանան զեկուցել դեկտեմբերի 6-ին: Մարզիչի խոսքով՝ նախնական տպավորաթյունն այն է, որ վնասվածքը շատ լուրջ չէ: Հիշեցնենք, որ Մեսսին 2012թ. ընթացքում արդեն 84 գնդակ է խփել, և գերմանացի հարձակբող Գերդ Մյուլլերի ռեկորդը բարելավելու համար նրան մնացել է երկու գոլ խփել:

E խումբ

Չելսի (Անգլիա) – Նորդշյելանդ (Դանիա) 6:1

Շախտյոր (Ուկրաինա) – Յուվենթուս (Իտալիա) 0:1

Յուվենթուս – 12, Շախտյոր -10, Չելսի – 10, Նորդշյելանդ – 1

Շախտյորը հաջորդ փուլ է դուրս եկել Չելսիի հետ խաղերում ավելի լավ ցուցանիշներ գրանցելու համար

F խումբ

Լիլ (Ֆրանսիա) – Վալենսիա (Իսպանիա) 0:1

Բավարիա (Գերմանիա)  – ԲԱՏԵ (Բելառուս) 4:1

Բավարիա – 13, Վալենսիա – 13, ԲԱՏԵ – 6, Լիլ – 3

 G խումբ

Բարսելոնա (Իսպանիա) – Բենֆիկա (Պորտուգալիա) 0:0

Սելտիկ (Շոտլանդիա) – Սպարտակ (Ռուսաստան) 2:1

Բարսելոնա – 13, Սելտիկ – 10, Բենֆիկա – 8, Սպարտակ – 3

H խումբ

Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Կլուժ (Ռումինիա) 0:1

Բրագա (Պորտուգալիա) – Գալաթասարայ (Թուրքիա) 1:2

Մանչեսթեր Յունայթեդ – 12, Գալաթասարայ – 10, Կլուժ – 10, Բրագա – 3

Գալաթասարայը հաջորդ փուլ է դուրս եկել Կլուժի հետ խաղերում ավելի լավ ցուցանիշներ գրանցելու համար