Երեկ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի անցել առանձնապես ջերմ մթնոլորտում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Հանդիպումը տևել է մոտ 15 րոպե:
«Պուտինը խոսել է մաքսային միասնական համակարգին ու ԵվրԱզԷԱ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ ասելով, որ հարկավոր է վերջնականապես կողմնորոշվել ու պատասխան տալ, ու եթե այն բացասական լինի, ՀՀ-ն կորուստներ կունենա», – գրում է թերթը:
«Ժողովուրդը» նշում է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն այնտեղ նրան չէր հաջողվել հանդիպել Պուտինին: Բացի դա, տևական ժամանակ է՝ հետաձգվում է Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը: