Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեզարդ գյուղից բերման են ենթարկել 17-ամյա Արթուր Ս.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, բացելով համագյուղացու տան պատուհանը, ննջասենյակի պահարանից գողացել է զարդատուփ՝ ոսկյա զարդերով:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը, կատարվում է նախաքննություն: