ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանին հաջողվի Խորհրդային Միության նոր տարբերակը ստեղծել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դուբլինում՝ Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ֆայնենշլ Թայմս»-ը:
«Փորձ է արվում վերականգնել խորհրդային կարգերը տարածաշրջանում: Դրան նույն անունը չեն տա, այլ կանվանեն Մաքսային միություն, Եվրասիական միության և այլն: Եկեք չսխալվենք: Մենք դրա նպատակը գիտենք և փորձում ենք հասկանալ՝ որը կլինի արդյունավետ միջոցը այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխելու»,- ասել է Քլինթոնը:
Միություն ստեղծելու ծրագիրը նա դիտարկել է Կրեմլի վարած քաղաքականության համատեքստում՝ հիշեցնելով, որ վերջին տարվա մեջ Ռուսաստանում գրանցվել են քաղաքական հետապնդումների բազմաթիվ դեպքեր և մարդու իրավունքները ճնշող օրինագծեր են ընդունվել:
«Մտահոգիչ է, որ 20 տարվա անկախությունից հետո զարգացման հուսադրող ցուցանիշները իջնում են: Մենք դրա դեմ կփորձենք պայքարել, բայց դա հեշտ չի լինելու»,- ասել է Հիլարի Քլինթոնը: