ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի հավատում, որ ԲՀԿ-ի հայտարարությունը, որը տարածվել է ԶԼՄ-ներով, իսկապես ԲՀԿ-ի կողմից է գրված եղել:
«Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կարող էր նման անհեթեթ հայտարարություն տարածել: Անտեղյակ մարդը կարդար, կմտածեր՝ ամբողջ Եվրոպան ոտքի է կանգնել, որ լսի ԲՀԿ-ի հայեցակարգը», – ասել է Սահակյանը:
Այնուամենայնիվ, նա պատասխանել է հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն բրյուսելյան այցի հայտարարություններով «չափը չի անցել»:
«Մի քիչ ազարտի մեջ են ընկնում, դառնում են անսահմանափակ», – ասել է Սահակյանը:
Նա անդրադարձել է չորս կուսակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև ընթացող բանակցություններին՝ նշելով, որ դրանք չունեն որևէ գաղափարական հիմք և միայն ՀՀԿ-ին քաղաքական դաշտից հանելու նպատակ ունեն:
Սահակյանը նշել է, որ ինքը չի կարող ասել, թե արդյոք ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է, փոխարենն ընդգծել է, որ ԲՀԿ-ն իրեն այլընտրանք է համարում, ոչ թե ընդդիմություն: