Home / Հայաստան / Սուրեն Խաչատրյանը գյուղապետերին ստիպել է հարկերը շուտ վճարել մեդալի համար. աղբյուր

Սուրեն Խաչատրյանը գյուղապետերին ստիպել է հարկերը շուտ վճարել մեդալի համար. աղբյուր

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին: Արդյունքում Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված ոսկե մեդալին, – գրում է թերթը:

Սուրեն Խաչատրյանը հրաժարվել է պատասխանել մեդալի և հարկերի հավաքագրման մասին թերթի թղթակցի հարցին: Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»: