Ռուսաստան-Վրաստան սահմանին գտնվող Վերին Լարս անցագրային կետում տեղացած առատ ձյան պատճառով 70-ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են խցանման մեջ, գրում է «Ժողովուրդ օրաթերթը»:
«Մասնագետների կարծիքով` մեքենաների երկար մնալու պատճառով գուցե ավելանան ծախսերը: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է` թանկանան ներկրվող ապրանքները: Վերին Լարսի իրավիճակով պայմանավորված` հրահանգվել է մեքենաների շարժման ուղղությունը փոխել դեպի ուկրաինական ճանապարհ», – նշում է թերթը: