Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրեն են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:
Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ, հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: