Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ. հուլիսի 26-ին դատարանի նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ ամբաստանյալ Հովակիմյանը հարվածել է մեղադրանքը պաշտպանող դատախազին. ամբաստանյալը, վերցնելով սեղանին դրված բարձրախոսը, փորձել է նետել ծառայողական պարտականությունները կատարող դատախազ Ս.Հարությունյանի ուղղությամբ, որը կանխվել է, սակայն վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն՝ կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՔԾ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ս.Հովակիմյանին առաջադրվել է մեղադրանք: