Home / Հայաստան / ԶԼՄ-ների ֆուտբոլի մրցաշարում անհաշտ պայքար և անակնկալ. Epress.am-ը կրկին եզրափակիչում է

ԶԼՄ-ների ֆուտբոլի մրցաշարում անհաշտ պայքար և անակնկալ. Epress.am-ը կրկին եզրափակիչում է

Դեկտեմբերի 12-ին կայացան «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրագրողների ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Առաջինը մրցեցին Epress.am-ն ու News.am-ը: Խաղն անցավ անհաշտ պայքարում. մրցաշարի գործող չեմպիոնը՝ Epress.am-ը, խաղում էր առաջին համարով, News.am-ը գործում էր հակագրոհների վրա: Epress.am-ը արագ բացեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում նաև կրկնապատկեց այն: Երբ հանդիպման ավարտին մնացել էր 8 րոպե, մրցակցի պաշտպանությունում գործած կոպիտ սխալից օգտվեց News.am-ը՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն հետագայում Epress.am-ը կարողացավ ևս մեկ գնդակ խփել և ամրագրել հաղթանակը՝ 3:1:

Երկրորդ կիսաեզրափակիչում անկնկալ գրանցվեց: 2009 թվականի մրցաշարի հաղթողը՝ «Մեդիամաքսը», խմբային մրցաշարում արդեն հանդիպել էր Emedia.am-ի հետ և հաղթել մրցակցին 6:0 հաշվով: Այս անգամ ուժեղ էր Emedia.am-ը, որը 5:3 հաշվով պարտության մատնեց մրցակցին: Ֆավորիտ համարվող «Մեդիամաքսը» խաղի թելերը բաց թողեց հենց մեկնարկից: Հաշիվն անգամ 4:0 էր՝ հօգուտ Emedia.am-ի: «Մեդիամաքսը» բավական ուշ ստափվեց և այլևս չկարողացավ հետ բերել մեկնարկում կորցրածը:

Եզրափակիչ խաղում կհանդիպեն Epress.am-ն ու Emedia.am-ը: Խմբում նրանց հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ գործող չեմպիոնի:

Կիսաեզրափակիչներ

Դեկտեմբերի 12
Epress.am – News.am – 3:1
Mediamax.am – Emedia.am – 3:5

Դեկտեմբերի 17, MIKA սպորտային համալիր

18:30 – Հանդիպում 3-րդ տեղի համար
News.am – Mediamax

19:30 – ԵԶՐԱՓԱԿԻՉ
Epress.am – Emedia.am

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերը սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցշարի մշտական աջակիցն է «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: