Home / Տեսանյութեր / ՀՀ Քրեական օրենսգրքի զինվորական հանցագործությունների բաժինը կբարեփոխվի

ՀՀ Քրեական օրենսգրքի զինվորական հանցագործությունների բաժինը կբարեփոխվի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կվերացվեն թերկարգավորվածության բազմաթիվ օրինակներ, որոնք պայմանավորված են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելուց, կներմուծվի նոր պատժատեսակ` զինվորական ծառայության սահմանափակում, որը կբարձրացնի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած զինվորականների նկատմամբ նշանակվող պատիժների արդյունավետությունը։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: