Երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի բարեփոխումները կարելի է բաժանել երկու հիմնական ուղղության՝ առաջինը սպասարկման ոլորտի բարեփոխումներն են, երկրորդը՝ ճանապարհատրասնպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված բարեփոխումները, ինչը ոստիկանությունը շատ է կարևորում և ինչին միտված մի շարք աշխատանքներ են կատարվել: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
ԱԺ-ում ասյօրվա լսումները վերաբերում էին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմային:
«Քննարկվող ոլորտի ուղղությամբ առաջին քայլերը կատարվել են դեռևս 2005-2006թթ.: Մասնավորապես, այդ ժամանակ ընդունվեցին ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը, որոնք գործնականում, ըստ էության, վերջին տարիների ընթացքում նույնպես փոփոխությունների ենթարկվեցին: Այստեղ հարկ եմ համարում առանձնացնել նաև Կառավարության կողմից հաստաված ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագիրը, որտեղ մի առանձին բաժին էր հատկացված Ճանապարհային ոտիականությանը, կամ ճանապարհային երթևեկության անվտանգությանը: Բոլոր ուղղություններով նախատեսված միջոցառումները կատարվել են»,- ասել է Օսիկյանը: