Շաբաթ օրը կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չեն հրավիրել: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ հայտնելով, որ կուսակցության համագումարի համար արդեն մոտ 60 հրավեր է ուղարկվել տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների:
Թերթի թղթակիցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել է, թե ինչու Ծառուկյանին հրավեր չի ուղարկվել:
«Այդպես ենք նպատակահարմար գտել, առանձնապես արտառոց բան պետք չէ փնտրել», – ասել է Շարմազանովը: