Դեկտեմբերի 14-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում ձյան տեղումներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Արարատում՝ Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: