Գագիկ Ծառուկյանի կամ որևէ այլ ուժի չառաջադրումը կամ ընտրություններին չմասնակցելը ոչինչ չի փոխում ԱԻՄ-ի հմար, քանի որ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը «գիտի իր անելիքը»: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Հայրիկյանը խուսափել է մեկնաբանել ԲՀԿ-ի որոշումը՝ դա թողնելով կուսակցության ներկայացուցիչներին, սակայն հավանական է համարել, որ եվրոպացիների հետ հանդիպումներից հետո Ծառուկյանը հասկացել է, որ գործարարը քաղաքականության մեջ լավ բան չէ:
Այնուհանդերձ, ըստ Պարույր Հայրիկյանի, 2 ամիս անց ԲՀԿ-ն կարող է իր դիրքորոշումը փոխել, իսկ եթե չփոխի, այդ որոշումը չի կարող վերաբերել ԲՀԿ-ի ողջ ընտրազանգվածին, որոնք ազատ են ընտրություն կատարել:
Դատելով իր և Ծառուկյանի և նրա մոր հետ ունեցած զրույցներից՝ Հայրիկյանն ասել է, որ, եթե Ծառուկյանների ընտանիքը գնա ընտրության, ապա ընտրելու են Հայրիկյանին:
Ընդդիմադիր միասնական թեկնածուի մասին հարցին քաղաքական գործիչը պատասխանել է, որ գաղափարական միասնություն կարող է լինել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Ժառանգության» , ԱԻՄ-ի և Քրիստոնյա-դեմոկրատների միջև, սակայն, քանի որ Հայաստանում կարևոր էր է ոչ թե գաղափարական հիմքը, այլ շահը, նման միություն չի լինելու:
Հարցին՝ կհանի՞ արդյոք իր թեկնածությունը որևէ այլ ընդդիմադիր թեկնածուի օգտին, Հայրիկյանն ասել է, որ, իր կարծիքով, դա կարող է վիրավորական լինել այդ թեկնածուի համար: