Դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 17-ին արևմտյան շրջաններում, 15-ին արևելյան շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում`13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարվոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Երևանում ջերմաստիճանը ցերեկը կլինի -1+1, գիշերը -2-4 աստիճան: