Home / Հայաստան / «Տեր-Պետրոսյանի առաջադրումը…». Փաշինյանը՝ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված զրույցի մասին

«Տեր-Պետրոսյանի առաջադրումը…». Փաշինյանը՝ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված զրույցի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ադրադարձել է այսօր համացանցում տարածված ՀԱԿ համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությանը:

Փաշինյանի հայտարարության մեջ ասված է.

«ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել.

ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը և տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսևորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ:

բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 146 հոդվածի հատկանիշներով՝ ձայնագրությունը իրականացրած և youtube-ում տեղադրած անձանց բացահայտելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար

գ) մենք՝ Հայ ազգային կոնգրեսի, ընդդիմության ներկայացուցիչներս ընթացիկ ցավոտ հարցերը քննարկելիս պետք է պահպանենք զսպվածություն, տուրք չտալով էմոցիաներին՝ հանրության առաջ մեր ունեցած պարտավորությունները պատվով կատարելու համար

դ) ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում և պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու, և սերժանտական կործանարար իշխանության հեռացման նպատակ ունեցող բոլոր քաղաքական ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ»: