Րաֆֆի Հովհաննիսյանը և ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը hրավիրում են «համապարփակ հանրային ժողովի», որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Ինչպես նշված է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ՝ մուտքն ազատ է:
«Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, և հավաքը կավարտվի ‹‹Ժառանգություն›› կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով», – ասված է հաղորդագրության մեջ: