Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Նշենք, որ երեկ հանրապետության տարբեր հատվածներում առատ ձյուն է տեղացել:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս պահին կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: