Դեկտեմբերի 14-ին Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ՝ 35-ամյա Արթուր Կարագյոզյանը և 29-ամյա Գրիգորի Երեմյանը, որոնք 2007 թ. օգոստոսի 2-ից Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, հայտնում են Ոստիկանությունից: