ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ ներկայացրած նախագիծն այսօր ԱԺ-ում 66 կողմ ձայն է ստացել: 28 պատգամավորներ դեմ են քվեարկել, 1-ը ձեռնպահ է մնացել: Սա օրենքի նախագծի առաջին ընթերցումն էր:
Հիշեցնենք, որ, համաձայն ՀՀԿ-ականների նախագծի, նախատեսվում է Էթիկայի հանձնաժողովում ավելացնել իշխող կուսակցության տեղերը: Այս պահին յուրաքանչյուր խմբակցություն մեկական պատգամավորովո է ներկայացված Էթիկայի հանձնաժողովում:
ՀՀԿ-ականների կողմից նախագծի ներկայացնելը պայմանավորված էր 83-ի գործի առնչությամբ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Հարությունյանի անհամաձայնությունից հետո: